Մեսսի. Ռոնալդուի հետ ոչ մի հարաբերություն չունեմ

Մեսսի. Ռոնալդուի հետ ոչ մի հարաբերություն չունեմ

PanARMENIAN.Net - «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ հարաբերությունների մասին:

«Ընկերությունը տարիներով է ձևավորվում: Ես ոչ մի հարաբերություն չունեմ Ռոնալդուի հետ; Մենք տեսնվում ենք միայն պարգևատրման արարողություններին: Այն ժամանակ էլ զրուցում ենք: Ամեն ինչ կարգին է, բայց մեր ճանապարհները հաճախ չեն հատվում»,-ասել է Մեսսին, գրում է Lenta.ru-ն Tribal Football-ի վրա հղումով:

Հունվարի 22-ին Ռոնալդուն Մեսսիին «վատ ֆուտբոլիստ» էր անվանել: Իսպանական Պրիմերայի 20-րդ տուրում «Դեպորտիվոյի» հետ խաղից առաջ, տղաներից մեկը, որոնց ուղեկցությամբ ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս գալիս, ասել է Ռոնալդուին. «Ինձ համար աշխարհում լավագույնը դու ես, իսկ Մեսսին... »: Ռոնալդուն որոշել է ավարտել միտքը և ժպտալով ասել է. «Իսկ Մեսսին վատ ֆուտբոլիստ է»,

2008-ից ի վեր միայն Ռոնալդուն և Մեսսին են նվաճել լավագույն ֆուտբոլիստի պարգևը՝ «Ոսկե գնդակը», երկուսն էլ 5-ական մրցանակ ունեն:Ընթացիկ խաղաշրջանում 30-ամայ արգենտինացին 29 գոլի հեղինակ է դարձել 33 խաղում , իսկ 32-ամյա պորտուգալացին 20 գոլ է խփել 26 խաղում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---