Բիթքոինի փոխարժեքը նվազել է մինչև $10.000

Բիթքոինի փոխարժեքը նվազել է մինչև $10.000

PanARMENIAN.Net - Ամենամեծ տարածումը ստացած կրիպտոարժույթի՝ բիթքոինի փոխարժեքը նվազել է՝ հասնելով գրեթե 10.000 դոլարի: Այդ են վկայում Coinmarketcap պորտալի տվյալները:

Երևանի ժամանակով 14:20-ի դրությամբ բիթքոինը մի փոքր աճել է և սակարկվում է $10.206 սահմանում մեկ մետաղադրամի դիմաց: Այդ ցուցանիշը 7,43%-ով ցածր է, քան 24 ժամ առաջ:

Վերջին անգամ բիթքոինի փոխարժեքը 10.000 դոլարից պակաս է եղել հունվարի 17-ին:

Ամերիկյան Weiss վարկանիշային գործակալությունը լավագույն կրիպտոարժույթ է ճանաչելբիթքոինի գլխավոր մրցակից Ethereum-ը: Այն վարկանիշում ստացել է B, իսկ բիթքոինը՝ С+ գնահատականը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:Գործակալության պարզաբանմամբ, չնայած բիթքոինն ավելի բարձր արժեք ունի շուկայում, ինչպես նաև «ազդեցիկ բրենդ» է, սակայն գործարքների հետ կապված բարդությունները ազդում են նրա վարկանիշի վրա: Զուգահեռ սրան, Ethereum-ի դեպքում գործարքներն ավելի արագ ու հարթ են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---