Երեւանում արտակարգ դրության խախտման դեպքեր չեն գրանցվել

PanARMENIAN.Net - Մարտի 6-ի դրությամբ Երեւանում արտակարգ դրության խախտման դեպքեր չեն գրանցվել: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը: Նրա խոսքերով, արտակարգ դրության ռեժիմի պահանջները կատարում են ինչպես հայկական բանակը, այնպես էլ հասարակությունը:



Գլխավոր շտաբի պետը կարեւորել է նաեւ ԶԼՄ-ների դերը ԱԴ ռեժիմի պահանջների վերաբերյալ հանրությանը իրազեկելու գործում: «Փաստորեն, ԶԼՄ-ները կամրջի դեր են կատարում ԶՈւ-ի եւ հանրության միջեւ»,-ասել է Ս.Օհանյանը:



Հիշեցնենք, որ մարտի 1-ից Երեւանում հաստատվել է արտակարգ դրություն 20 օր ժամկետով` այն բանից հետո, երբ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած բողոքի ակցիաները վերածվեցին անկարգությունների եւ իրավապահ մարմինների աշխատակիցների հետ ընդհարումների:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---