Telegram-ն անհետացել է AppStore-ից

Telegram-ն անհետացել է AppStore-ից

PanARMENIAN.Net - Telegram մեսենջերը և դրա ադապտացված Telegram X տարբերակն անհետացել են AppStore հավելվածների խանութից: Այդ մասին հայտնում են սոցցանցերի օգտատերերը:

Հավելվածի հեղինակ Պավել Դուրովը պարզաբանել է, որ ստեղծված վիճակը կապված է աննշան խնդիրների հետ և սխալը շուտով կշտկվի: Ընդ որում նա չի բացահայտել խափանման պատճառը, գրում է Lenta.ru-ն:

Հունվարի 8-ին ԶԼՄ-ներն իմացան, որ Telegram-ն իր բլոկչեյնն ու Gram կրիպտոարժույթը կունենա 2018-ի մարտին: Կրիպտոարժույթի թողարկման համար ընկերությունը ICO (Initial Coin Offering, տոկենների առաջնային տեղաբաշխում) կանցկացնի: Ըստ TechCrunch-ի, մեսենջերը 3-5 մլրդ դոլար կներգրավի:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---