ՀՀ հավաքականը ընկերական հանդիպումներ կունենա Լիտվայի և Էստոնիայի հետ

ՀՀ հավաքականը ընկերական հանդիպումներ կունենա Լիտվայի և Էստոնիայի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականը մարտի 24-ին Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Էստոնիայի թիմի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:

Մարտի 27-ին Հայաստանի ընտրանին Երևանում կխաղա նաև Լիտվայի հավաքականի հետ:

Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է Ազգերի լիգայի խաղարկությանը, որը նոր մրցաշար է ֆուտբոլում: Այն մեկնարկում է 2018-ին:

Եվրոպայի ֆուտբոլի հավաքականները բաժանվել են 4 լիգայի, որոնք, իրենց հերթին, բաժանվել են 4 խմբի: Յուրաքանչյուր լիգայի հաղթողը 2020թ. Եվրոպայի առաջնությանը մասնակցելու ուղեգիր կստանա:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---