Լոս Անջելեսում 12-ամյա աշակերտուհին կրակ է բացել դպրոցում. Կան տուժածներ

Լոս Անջելեսում 12-ամյա աշակերտուհին կրակ է բացել դպրոցում. Կան տուժածներ

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում 12-ամյա աշակերտուհին ձերբակալվել է դպրոցում կրակ բացելու կասկածանքով: Կրակոցների արդյունքում տուժել է 2 հոգի՝ 15 տարեկան տղա և աղջիկ: Երիտասարդը, որը վիրավորվել է գլխից, ծանր վիճակում է: Եվս 3 անձ թեթև վնասվածքներ է ստացել պատահարի արդյունքում, գրում է Meduza-ն Associated Press-ի վրա հղումով:

Դպրոցում 6-8 դասարանների 365 աշակերտ կա, հիմնակնաում լատինամերիկյան ծագումով, շատերն աղքատ ընտանիքներից են:

Հարձակման դրդապատճառների մասին տեղեկություն չկա: ԶԼՄ-ներում հրապարակվել են կադրեր, որտեղ ոստիկանները տանում են ենթադրյալ կասկածյալներին:

ԱՄՆ-ում պարբերաբար կրակոցներ են հնչում դպրոցներում՝ 2018-ի հունվարի առաջին 23 օրվա ընթացքում գրանցվել է 11 այդպիսի միջադեպ: Ինչպես գրում է The New York Times-ը, այդպիսի միջադեպերը, միջինը, շաբաթը մեկ են կատարվում: Մի քանի տարին մեկ ԱՄՆ դպրոցներում զանգվածային սպանություններ են կատարվում՝ առավել հայտնի են «Կոլումբայն» և «Սենդի Հուկ» դպրոցներում 1999-ին և 2012-ին կատարված հարձակումները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---