ԼՂՀ ԱԳՆ-ն կաջակցի ԵԱՀԿ առաքելությանը ճգնաժամ-դիտարկում անցկացնելու հարցում

PanARMENIAN.Net - Մարտի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը դիմել էր ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակ` պահանջելով ճգնաժամ-դիտարկում անցկացնել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գոտու Լեւոնարխ բնակավայրի մերձակայքում, ուր մարտի 3-ի լույս 4-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը կոպտորեն խախտել էին կրակի դադարեցման ռեժիմը: Ի պատասխան` ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը նոտա է հղել ԼՂՀ ԱԳՆ` խնդրելով աջակցել մարտի 7-ին ճգնաժամ-դիտարկում անցկացնելու հարցում:



ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը պատրաստակամություն է հայտնել օժանդակել ճգնաժամ-դիտարկման կազմակերպմանն ու անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը: Ադրբեջանական կողմից դիտարկման խումբը կգլխավորի ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---