Փհենչհան-2018. ՀՀ դրոշը կտանի դահուկավազորդ Միքայել Միքայելյանը

Փհենչհան-2018. ՀՀ դրոշը կտանի դահուկավազորդ Միքայել Միքայելյանը

PanARMENIAN.Net - Փետրվարի 9-ին Փհենչհանում կկայանա 23-րդ ձմեռային Oլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

Խաղերի բացմանը Հայաստանի դրոշը կտանի դահուկավազորդ Միքայել Միքայելյանը:

Հայկական պատվիրակության կազմում օլիմպիական շքերթին կմասնակցեն նաև պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը, օլիմիպիականներ Կատյա Գալստյանը, Աշոտ Կարապետյանը, դահուկավազքի եւ լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականների մարզիչներ Արթուր Միքայելյանն ու Սեյրան Հարությունյանը, և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկը կտրվի փետրվարի 9-ին, Երեւանի ժամանակով 15:00-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---