Facebook-ի հանդեպ հետաքրքրությունն ԱՄՆ երիտասարդների շրջանում պակասում է

Facebook-ի հանդեպ հետաքրքրությունն ԱՄՆ երիտասարդների շրջանում պակասում է

PanARMENIAN.Net - Facebook սոցցանցի հանդեպ հետաքրքրությունն ամերիկացի դեռահասների և երիտասարդների շրջանում շարունակում է նվազել: Ըստ eMarketer ընկերության, որն ուսումնասիրում է շուկան, 2018-ին ԱՄՆ-ում Facebook-ի 18-24 տարեկան օգտատերերի քանակը նվազել է 5,8 տոկոսով:

Ակնկալվում է, որ 12-17 տարեկան դեռահասների շրջանում առաջին անգամ այդ տարիքային խմբի 50 տոկոսը չի կազմի:

Այդ միտումը կշարունակվի նաև 2019-20թթ.: Ըստ փորձագետների, 12-24 տարեկան առավելագույն քանակի նոր օգտատեր կունենա Snapchat մեսենջերը, ինչպես նաև լուսանկարների և տեսանյութերի Instagram բլոգհարթակը, գրում է Deutsche Welle-ն:

Սակայն Facebook-մ ամենատարածված սոցցանցն է մնում ԱՄՆ-ում, որի օգտատեր է համարվում 170 մլն մարդ: Instagram-ը, որը Facebook-ի դուստր ձեռնարկությունն է, ավելի քան 104 մլն օգտատեր ունի: Snapchat-ի օգտատերերի քանակը հասնում է 86.5 մլն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---