ԼՂՀ խորհրդարանականները կոչ են անում համաշխարհային հանրությանը ձեռնպահ մնալ երկակի չափանիշներից չճանաչված պետությունների հարցում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի «Ժողովրդավարություն», «Հայրենիք» եւ «ՀՅԴ-88-ի շարժում» խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ 2008թ. փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանի կողմից ընդունված Անկախության հռչակագրի կապակցությամբ:



Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ԼՂՀ ԱԺ խմբակցությունները, աջակցելով ազատ ինքնորոշման իրավունքին, ողջունելով միջազգային հանրության դիրքորոշումը մարդու իրավուքները եւ Կոսովոյի բնակչության մեծամասնության քաղաքացիական իրավունքները հարգելու հարցում, մեկնաբանելով, որ տասնամյակներ շարունակ Ադրբեջանի իշխանությունները հետեւողականորեն խտրականության, էթնիկ զտումների եւ բռնագաղթի քաղաքականություն էին վարում Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդի դեմ, որի ողբերգական հետեւանքները կարելի էր կանխել բացառապես կազմակերպված ինքնապաշտպանության միջոցով, գտնում են, որ այդպիսով Ադրբեջանը Խորհրդային Միության փլուզման իրավաբանական ձեւակերպումի պահից կորցրեց Լեռնային Ղարաբաղի հանդեպ պետական իշխանություն գործադրելու բոլոր իրավական եւ բարոյական հիմքերը»:



ԼՂՀ խորհրդարանի պատգամավորները, ափսոսանք հայտնելով հակամարտության ժամանակ մարդկային զոհերի եւ զրկանքների վերաբերյալ, հույս են հայտնում, որ բանակցությունների միջոցով հնարավոր կլինի հասնել կողմերի համար այնպիսի փոխադարձաբար ընդունելի որոշման, որը երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի ազատ ինքնորոշման փաստի միջազգային ճանաչումը եւ կոչ են անում համաշխարհային հանրությանը հետեւողական լինել ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա ստեղծված պետությունների ճանաչման հարցում եւ ձեռնպահ մնալ երկակի չափանիշներից»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---