Սերբերը ՄԱԿ-ի շենքի ուղղությամբ ձեռքի նռնակներ են նետել

PanARMENIAN.Net - Կոսովոյի հյուսիսում` ՄԱԿ-ի դատարանի շենք են այսօր ներխուժել հարյուրավոր սերբեր: Նրանք թույլ չեն տվել աշխատակիցներին անցնել իրենց աշխատավայրեր, իսկ շենքի վերեւում կանգնեցրել են սերբական դրոշը ՄԱԿ-ի դրոշի փոխարեն: Գրոհից առաջ ցուցարարները Կոսովոյում ՄԱԿ-ի շենքի ուղղությամբ մի քանի փոքր ձեռքի նռնակներ են նետել: Որեւէ հստակ պահանջներ սերբերը դեռ չեն ներկայացրել, հաղորդում է Associated Press-ը:



Հիշեցնենք, որ 2008 թվականի փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանը վավերացրել է տարածաշրջանի միակողմանի անկախությունը հռչակող փաստաթուղթը: Դրանից հետո նորահռչակ պետությունը ճանաչել են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Եվրամիության եւս մի քանի պետություններ:



Սերբական շրջանի ճանաչման դեմ են հանդես գալիս Ռուսաստանը, Իսպանիան եւ այլ երկրներ: Սերբիայի կառավարությունը կոչ է արել միջազգային հանրությանը չեղյալ համարել բոլոր անօրինական փաստաթղթերը` կապված Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---