Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ում ներկայացված Ղարաբաղի մասին բանաձեւը չի ստանա ԵԱՀԿ ՄԽ աջակցությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ներկայացված «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւը չի ստանա ԵԱՀԿ ՄԽ աջակցությունը: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով, նույն կարծիքին են Մինսկի խմբի բոլոր համանախագահ երկրները: «Նախագիծը չի արտացոլում այն, ինչի վրա աշխատել են ոչ միայն համանախագահները, այլեւ հակամարտության կողմերը: Այն միակողմանի եւ չափազանց ընտրողական է: Այնտեղ ներկայացված է միայն այն, ինչ հետաքրքրում է Ադրբեջանին: Նախագիծը միակողմանի, բացարձակ անհավասարակշիռ եւ ժամանակավրեպ է: Դա անսպասելի էր բոլորի համար»,- ընդգծել է ռուս դիվանագետը:



Նա նկատել է, որ ԵԱՀԿ ՄԽ առաջարկությունները կայանում են նրանում, որպեսզի կամ հետաձգվի այդ նախագծի դիտարկումը, կամ պարզապես փորձ կատարվի ինչ-որ կերպ այն ընդունելի դարձնել: «Ադրբեջանական պատվիրակությունը Նյու-Յորքում հրաժարվել է, հղում կատարելով համապատասխան ապացույցների բացակայության վրա: Այդ իրադրությունում բոլոր համանախագահ երկրները այն մտքին են հանգել, որ չեն կարողանա պաշտպանել այդ փաստաթուղթը: Չնայած, փաստաթղթի վեցերորդ կետում շատ լավ հատված կա այն մասին` որքան լավ են աշխատում Մինսկի խմբի համանախագահները»,- ասել է Մերզլյակովը, հաղորդում է «Թրենդ» ադրբեջանական գործակալությունը:



Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Ադրբեջանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի քվեարկությանը ներկայացրել է «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագիծը, որում խնդրում է հաստատել իր տարածքային սահմաններն ու իրավունքը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Քվեարկությունը նախատեսված է մարտի 14-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---