Հարցում. ՌԴ բնակիչներին Օլիմպիադայում բոլորից շատ Մեդվեդևան է հիացրել 2 մարտի 2018 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի բնակիչներին Փհենչհանի Օլիմպիադայի ժամանակ բոլորից շատ հիացրել է գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան): Այդ են վկայում Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի հարցման արդյունքները: Եվգենիա Մեդվեդևան Փհենչհանում 2 արծաթե մեդալ է նվաճել՝ անձնական և թիմային մրցումներում: Մեդվեդևան ստացել է հարցման մասնակիցների ձայների 37%-ը: Ռուսաստանցիների 33%-ը հպարտություն է զգացել հոկեիստների հաղթանակից, որոնք եզրափակչում հաղթեցին Գերմանիային 4:3 հաշվով: 27%-ը հիացել է գեղասահորդուհի Ալինա Զագիտովայի ելույթներով, որը ոսկի և արծաթ է նվաճել Օլիմպիադայում: Լուրջ հիասթափություն ռուսաստանցի երկրպագուները չեն ապրել՝ 77%-ը դժվարացել է նշել մարզիկների, որոնց ելույթից շատ դժգոհ է մնացել: Օլիմպիադայի անցկացման օրերին սոցցանցերում ամենահիշատակված մարզաձևերն են եղել հոկեյը՝ 695.000 գրառում, և գեղասահքը՝ 145.600 գրառում, գրում է ՏԱՍՍ-ը: Ռուսաստանցի մարզիկները, որոնք հանդես էին գալիս Օլիմպիադա-2018-ում չեզոք կարգավիճակում, նվաճել են 17 մեդալ՝ 2 ոսկի, 6 արծաթ և 9 բրոնզ: Փետրվարի 23-ին Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) նվաճել է Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը: Առաջին տեղում նույնպես ՌԴ-ն ներկայացնող 15-ամյա Ալինա Զագիտովան է:Ազատ ծրագրում գեղասահորդուհիները հավաքել են 156,65 միավոր յուրաքանչյուրը, սակայն 2 ծրագրի միավորների հանրագումարով առաջինը Զագիտովան էր: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |