Մեսսի. ԱԱ-2018-ն աշխարհի չեմպիոն դառնալու վերջին շանսն է արգենտինացիների այս սերնդի համար

Մեսսի. ԱԱ-2018-ն աշխարհի չեմպիոն դառնալու վերջին շանսն է արգենտինացիների այս սերնդի համար

PanARMENIAN.Net - ԱԱ-2018-ն աշխարհի չեմպիոն դառնալու վերջին հնարավորությունը կլինի արգենտինացի ֆուտբոլիստների գործող սերնդի համար: Այդպիսի կարծիք է հայտնել Արգենտինայի հավաքականի հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին:

«Ցավոք, մենք կախված ենք արդյունքից: Մենք զգում ենք, որ եթե հիմա չեմպիոն չդառնանք, այլևս երբեք չենք նվաճի այդ տիտղոսը», -ասել է 30-ամյա Մեսսին, գրում է ՏԱՍՍ-ը Goal.com պորտալի վրա հղումով:

Արգենտինայի հավաքականների ֆուտբոլիստներ Սերխիո Ագուերոն, Գոնսալո Իգուաինը, Անխել դի Մարիան, Նիկոլաս Օտամենդին, Խավիրե Մասկերանոն 30 և ավելի տարեկան կլինեն աշխարհի առաջնության անցկացման օրերին:

Արգենտինայի հավաքականը մասնակցել է ԱԱ-2014-ի եզրափակչին՝ զիջելով Գերմանիայի թիմին 0:1 հաշվով, Ամերիկայի 2015 և 2016թթ. գավաթի եզրափակիչներում արգենտինացիները պարտվել են չիլիացիներին:

«Ես շատ եմ լաց եղել նման խաղերի համար, այն պատճառով, որ մենք չենք կարողացել իրականացնել մեր երկրի երազանքը: Կարծես թե 3 եզրափակիչը մեզ չի օգնել: Սակայն, ես հավատում եմ, որ մենք կկարողանանք բարձրացնել գավաթը»,-ասել է Մեսսին:

Մեսսին 8 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» կազմում, 5 անգամ դարձել է Իսպանիայի գավաթի տիտղոսակիր և 4 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող: Արգենտինացին 5 անգամ «Ոսկե գնդակ» է նվաճել: Արգենտինայի հավաքականի կազմում Մեսսին օլիմպիական խաղերի չեմպիոն է դարձել 2008-ին Պեկինում: Նա մասնակցել է աշխարհի 3առաջնության, լավագույն ցուցանիշը ցույց է տվել 2014-ին Բրազիլիայում՝ երբ հավաքականը արծաթե մեդալ նվաճեց, իսկ ինքը Մեսսին ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:

ԱԱ-2018-ը կանցնի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանում: Արգենտինայի հավաքականը կխաղա D խմբում Իսլանդիայի, Խորվաթիայի և Նիգերիայի հավաքականների հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---