Դանիայում Թուրքիայի դեսպանատան վրա պայթուցիկով շշեր են նետել

Դանիայում Թուրքիայի դեսպանատան վրա պայթուցիկով շշեր են նետել

PanARMENIAN.Net - Անհայտները Դանիայում «Մոլոտովի կոկտեյլներով» շշեր են նետել Թուրքիայի դեսպանատան վրա: Այդ մասին հայտարարել է լրագրողներին Դանիայի ոստիկանության ներկայացուցիչ Թորբեն Մադսենը:

Ոստիկանության աշխատակիցները մասնակցել են հրդեհաշիջմանը և չեն հետապնդել հարձակվողներին, գրում է Daily Sabah-ը:

Ենթադրվում է, որ պայթուցիկով շշերը Կոպենհագենում դեսպանատան վրա է նետել 4 մարդ: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, դեսպանատան շենքին վնաս է հասցվել:

Փաստով հետաքննություն է ընթանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---