Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականի անդամին վտարել են գերմանական ակումբից

Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականի անդամին վտարել են գերմանական ակումբից

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի ֆուտբոլիստ Ռենատ Դադաշովը, որն այդ երկրի ֆուտբոլի հավաքական է կանչվել մարզիչ Պրոսինեչկիի օրոք, վտարվել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտից»:

Դադաշովի հեռացման պատճառը թիմակցի հետ ծեծկռտուքն է՝ Ռենատը հարվածել է ֆուտբոլիստի դեմքին: Թիմի նոր մարզիչ Ֆրանկ Լայթը, որն արդեն մեկ անգամ ներել էր Դադաշովին 3 շաբաթ առաջ, երկրորդ հնարավորություն չի տա նրան: Ասվում է նաև, որ դադաշովը որոշ ժամանակ առաջ մարզման ժամանակ վնասվածք էր պատճառել իր թիմակցին, որից հետո վիրավորել էր նրան ու մարզչի օգնականին, հայտնում է Haqqin.az-ը գերմանական op-online-de-ի վրա հղումով:

Գերմանական ակումբի երիտասարդական դեպարտամենտն առաջին անգամը չէ, որ վտարում է ակումբից Դադաշովին: Այս անգամ, կարծես, որոշումը վերջնական է: Դա հաստատել է ակումբի երիտասարդ տաղանդների ղեկավար Արմին Կրաացը:

«Մենք հրաժավրում ենք Ռենատի ծառայություններից կարգապահական պատճառներով: Նա այլևս մեզ հետ չի մարզվի»,-ասել է Կրաացը:

18-ամյա հարձակվողրը պայմանագիր ուներ մինչև 2020-ի հունիսը:

Դադաշովը խաղում էր «Այնտրախտի» մինչև 19 տարեկանների թիմում, հիմնական կազմում չէր ընդգրկվում: 2018-ի սկզբին նրան արդեն մեկ անգամ հեռացրել էին խաղերից, քանի որ նա արձակուրդից վերադարձել էր ավելորդ քաշով: Հիմնական թիմի մարզիչ Նիկո Կովաչը Ռենատի հեռացումից հետո հայտարարել է, թե «տեղյակ է իրավիճակին և լիովին համամիտ որոշմանը»,-ասել է Կրաացը:

Գերմանական պարբերականը գրում է, որ Դադաշովը, որը հակում ունի արագընթաց մեքենաների և արտառոց վարքագծի, վաղուց է կորցրել բոլոր ընկերներին: Ենթադրվում է, որ ֆուտբոլիստը կարող է ավարտվել կարիերան դեռ չսկսած:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---