Ինչպես են թուրքամետ ուժերը կողոպտում Աֆրինը (Ֆոտո)19 մարտի 2018 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Քրդական «Ռուդավ» գործակալությունը լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Աֆրինը գրաված «Սիրիայի ազատ բանակի» խմբավորումները կողոպտում և այրում քաղաքի խանութներն ու տները: Մարտի 19-ի առավոտյան Թուրքիայի զինված ուժերի հետ միասին քաղաք մտած և այստեղ լիակատար հսկողություն սահմանած խմբավորումները տանում են հնարավոր ամեն բան՝ ընտանի կենդանիներ, կենցաղային իրեր, փոխադրամիջոցներ և այլն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել էր, թե զինվորականներն ու Սիրիայի ընդդիմադիր ուժերն ականազերծում են քրդերի և Սիրիայի կառավարական ուժերի թողած ականները:
Խմբավորման անդամներն այրում են քաղաքի բնակիչների անշարժ գույքը:
Տանում են նույնիսկ փոխադրամիջոցները:
Աֆրինն «ազատագրած» զինյալը:
Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |