Facebook-ը կարգելի օգտատերերի տվյալները հավաքել թիրախավորված գովազդի համար

Facebook-ը կարգելի օգտատերերի տվյալները հավաքել թիրախավորված գովազդի համար

PanARMENIAN.Net - Facebook ընկերությունը զրկում է ագրեգատոր ընկերություններին թիրախավորված գովազդի համար օգտատերերի տվյալները հավաքելու հնարավորությունից: Այդ մասին հայտարարել է ընկերությունը:

«Մենք իրազեկում ենք գովազդատուներին, որ փակում ենք «գործընկերային կատեգորիաները», որոնք թույլ էին տալիս տեղեկատվության կողմնակի ագրեգատորներին առաջարկել սեփական թիրախավորումն անմիջապես Facebook-ի հարթակում»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Ընկերությունը հավելում է, որ այդ միջոցը կբարելավի սոցցանցերում օգտատերերի տեղեկատվության գաղտնիության մակարդակը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Գործընկերային կատեգորիաներ» գործառույթը թույլ է տալիս ագրեգատոր ընկերություններին, ինչպիսիք են Experian-ն ու Acxiom-ը, տվյալներով ապահովել հաճախորդներին, օրինակ, օգտատերերի գնումների մասին տվյալներով՝ թիրախավորված գովազդի համար:

Ավելի վաղ Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն, անդրադառնալով ավելի քան 50 մլն օգտատերերի անձնական տվյալների արտահոսքին, որին մեղսակից է Cambridge Analytica ընկերությունը, հայտարարել էր, որ ընկերությունը դեռևս 2014-ին էր պաշտպանության անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ արգելելով հավելվածներին օգտատերերից նրանց ընկերների մասին տվյալներ հավաքել: «Սակայն մենք սխալներ թույլ տվեցինք և պետք է ավելին անեինք»,-ասել էր նա: Ըստ նրա, հիմա Facebook-ը կփակի օգտատերերի տվյալները հավելվածների համար: Հավելվածներին հասանելի կլինեն միայն անունը, լուսանկարն ու էլփոստի հասցեն, այլ գրառումներին և այլ անձնական տվյալներին ծանոթանալու համար նրանք ստիպված կլինեն պայմանագիր կնքել օգտատերերի հետ:

50 մլն օգտատերի տվյալների արտահոսքի մասին լուրերից հետո Facebook-ի բաժնետոմսերն էժանացան: ԱՄՆ-ում սկսեցին կոչ անել ջնջել աքաունթները Facebook-ից, քանի որ ընկերությունը վատ է պաշտպանում օգտատերերի տվյալները:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---