Սերբիայի նախագահը ժխտում է Կոսովոյի մասնատման ծրագիրը

PanARMENIAN.Net - Սերբիան չի պատրաստվում բաժանել Կոսովոն ազգային հատկանիշով: Այդ մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Բորիս Թադիչը: Նրա խոսքերով, Կոսովոյի մասնատման ոչ մի գաղտնի ծրագիր չկա: «Ողջ Սերբիան մտադիր է օգնել Կոսովոյի հյուսիսում բնակվող սերբական փոքրամասնությանը իր առօրյա կյանքում»,-ասել է Թադիչը, հաղորդում է «Ասոշիեյթիդ պրեսը»:



Նշենք, որ ավելի վաղ «Ասոշիեյթիդ պրեսը» հաղորդել էր, որ Սերբիայի կառավարությունը նամակ է հղել ՄԱԿ` առաջարկելով կիսել Կոսովոյի տարածքը: ՄԱԿ-ի փաստաթղթում, որը մինչ այժմ ձեւականորեն կառավարում է երկրամասում, առաջարկվում է կիսել Կոսովոն էթնիկ սկզբունքով` սերբերի եւ ալբանացիների միջեւ: Մասնավորապես, այն շրջաններում, որտեղ մեծամասնությունը կազմում են սերբերը (խոսքը Կոսովոյի տարածքի 15 տոկոսի մասին է), ոստիկանության, մաքսային եւ դատական համակարգի վերահսկումը պետք է իրականացնեն հենց սերբերը, այլ ոչ թե Կոսովոյի ալբանացիները: Համաշխարհային հանրությունն ու Կոսովոյի կառավարությունն այդ առաջարկությանը դեռեւս չի արձագանքել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---