«Արսենալի» երկրպագուները Մխիթարյանին փետրվարի լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել

«Արսենալի» երկրպագուները Մխիթարյանին փետրվարի լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» երկրպագուները փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել ակումբի կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին:

Մրցանակը նրան է հանձնվել «Արսենալ»-«Սթոք Սիթի» խաղից առաջ:

«Շատ ուրախ եմ հաղթանակի և ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալու համար: Շնորհակալ եմ բոլորին»,- գրել է Մխիթարյանը Twitter-ի իր միկրոբլոգում:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Արսենալը» խոշոր 3:0 հաշվով հաղթել է«Սթոք Սիթիին»։ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է դաշտ դուրս եկել 76-րդ րոպեին՝ փոխարինման:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---