Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղացել Grenke Chess Classic-ում

Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղացել Grenke Chess Classic-ում

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանն ավանդական Grenke Chess Classic գերմրցաշարում կրկին ոչ ոքի է ավարտել պարտիան, այս անգամ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ:

Մրցաշարին մասնակցում են. Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2843), Լևոն Արոնյանը (Հայաստան, 2794), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա, 2789), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2784), Վիշի Անանդը (Հնդկաստան, 2776), Նիկիտա Վիտյուգովը (ՌԴ, 2735), Արկադի Նայդիչը (Ադրբեջան, 2701), Հոու Իֆանը (Չինաստան, 2654), Գեորգ Մայերը (Գերմանիա, 2648), Մաթիաս Բլյուբաումը (Գերմանիա, 2631):

5-րդ տուրից հետո Արոնյանը 3 միավորով կիսում է 4-5 տեղերը Կարլսենի հետ, որի հետ էլ հանդիպելու է 6-րդ տուրում:

5-րդ տուրի արդյունքները. Վաշիե-Լագրավ-Արոնյան, Անանդ-Կարուանա, Հոու Իֆան-Վիտյուգով, Մայեր-Կարլսեն, Նայդիչ-Բլյուբաում՝ ոչ ոքի:

5-րդ տուրից հետո 1-3 տեղերը կիսում են Վիտյուգովը, Կարուանան, Վաշիե-Լագրավը՝ նրանք 3,5-ական միավոր ունեն: 4-5 տեղերը կիսում են Կարլսենն ու Արոնյանը 3-ական միավորով: Անանդը, Բլյուբաումը 2-ական միավորով կիսում են 6-7 տեղերը, իսկ 8-10-րդ տեղերում են Նայդիչը, Հոու Իֆանը, Մայերը 1,5-ական միավորով:

Grenke Chess Classic գերմրցաշարն անցնում է մարտի 31-ից ապրիլի 9-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---