Նյու Յորքում նշելու են Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցը

PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին Նյու Յորքում տեղի կունենա Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Ինչպես հաղորդում է Նյու Յորքի Հայ Դատի հանձնախումբը (ANC-NYC), միջոցառմանը ելույթ է ունենալու Վորսթերի քոլեջի պրոֆեսոր Հենրի Տերիոն: Ներկաներին նաեւ կփոխանցվի արքեպիսկոպոս Օշական Չոլոյանի օրհնությունը:



«Պրոֆեսոր Տերիոն միավորում է Հայկական հարցը մարդու իրավունքների համար ավելի լայն պայքարի հետ, ստիպելով Նյու Յորքի հայերին հիշել հրեշավոր աղետը»,-նշել է ANC-NYC ներկայացուցիչ Դուգ Ջոջերյանը:



Միջոցառմանը ներկա են գտնվելու տեղական եւ դաշնային մակարդակի պաշտոնյաներ, որոնք այդպիսով հարգանքի տուրք կմատուցեն Օսմանյան Թուրքիայում սպանված 1,5 մլն հայերի հիշատակին: Պրոֆեսոր Տերիոն հետազոտություն է անցկացրել Ցեղասպանության թեմայի եւ ազգային փոքրամասնությունների սեփականության իրավունքի վերաբերյալ: Նա մանրակրկիտ կերպով ուսումնասիրել է Հայկական հարցը, որը վերաբերում է նաեւ իր սեփական տոհմածառին, սակայն իր աշխատանքում նա ուշադրությունը կենտրոնացրել է աֆրիկացիների, Ամերիկայի բնիկ ժողովրդների եւ այդ հանցագործության զոհ դարձած այլ խմբերի վրա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---