Երեւանում անցած ցույցի մոտ 50 մասնակից բերման են ենթարկվել ոստիկանության կողմից

PanARMENIAN.Net - Հայաստանի իրավապահ մարմինները արմատական միջոցներ են նախաձեռնել ընդդիմադիր հայացքների քաղաքացիների պարբերաբար անցկացվող փոքրազանգված ցույցերին վերջ տալու համար: Մարտի 26-ին կազմակերպված ցույցը ցրվել է, մասնակիցների մի մասը բերման է ենթարկվել: Մարտի 21-ին անցած սգո ցույցից հետո, բողոքող հանրության ցույցերը սկսել են պարբերաբար լինել: Մասնավորապես, մի քանի հարյուր հոգի հավաքվում էին «Ազատության» հրապարակին կից Հյուսիսային պողոտայում, որտեղ կազմակերպվում էին տարբեր կարգի ցույցեր, սկսած շախմատային խաղերից ավարտած ժողովրդական երգուպարով` քաղաքական բացականչություններով: Բոլոր այդ ցույցերը մեկ նպատակ ունեին` բողոքի: Մարտի 26-ին բողոքող քաղաքացիները մտադրվում էին բարձրաձայն ընթերցել հրապարակումները «երկրում կատարվող իրադարձությունների մասին», սակայն ցույցը ցրվել է դեռ չսկսված, իսկ մասնակիցների մեծամասնությունը բերման է ենթարկվել Ոստիկանություն:



Ինչպես հաղորդել են նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբում, մոտ 50 հոգի բերման են ենթարկվել «Կենտրոն» համայնքի ոստիկանական բաժանմունք, մի քանի հոգի` Էրեբունի համայնքի Ոստիկանության բաժանմունք: Նրանց թվում են Ազգային փոքրամասնությունների կրոնի հարցերով վարչության նախկին ղեկավար Հրանուշ Խարատյանի որդին` Արսեն Խարատյանը, ինչպես նաեւ Սոցիալ-Դեմոկրատական «Հնչակյան» կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանը: Աղբյուրի համաձայն, ձերբակալման ժամանակ Լյուդմիլա Սարգսյանի նկատմամբ ուժ է գործադրվել, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---