Paris United. ՊՍԺ-ն բանակցություններ է սկսել ՄՅՈւ-ի հետ Պոգբայի վերաբերյալ

Paris United. ՊՍԺ-ն բանակցություններ է սկսել ՄՅՈւ-ի հետ Պոգբայի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Ֆրանսիական ՊՍԺ-ն ակտիվ գործողությունների է անցել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Փոլ Պոգբայի հարցում: Ակումբն արդեն կապվել է ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ և բանակցություններ սկսել ՄՅՈւ հետ Պոգբայի վերաբերյալ:

Ղեկավարությունը վստահ է, որ ՊՍԺ-ն նույնիսկ Պոգբային գնելու դեպքում կտեղավորվի ֆինանսական ծախսերի մեջ որոշ ֆուտբոլիստներին վաճառելու և հովանավորների հետ պայմանագրերի շնորհիվ, հայտնում է eurosport-ը Paris United-ի վրա հղումով:

2017-ին Paris United-ն առաջիններից մեկը հայտնեց Նեյմարի և Քիլիան Մբապեի առաջիկա տրանսֆերների մասին:

2016-ի ամռանը Պոգբան աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը դարձավ՝ 106 մլն եվրոյով ՄՅՈւ տեղափոխվելու շնորհիվ: 12 ամիս անց նրա ռեկորդը գերազանցեց Նեյմարը 222 մլն եվրոյով: Նախկինում Նեյմարն ու Պոգբան մի թիմում խաղալու ցանկություն են հայտնել:

Պոգբան 2017/18 խաղաշրջանի 29 պաշտոնական խաղում 5 գոլի հեղինակ է դարձել և 10 գոլային փոխանցում կատարել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---