Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 18-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ և շնորհավորել նրան՝ կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու և նշանակվելու կապակցությամբ: Այդ մասին հայտնել է պաշտոնաթող նախագահի գրասենյակը:

Ապրիլի 17-ին ԱԺ-ում կայացած քվեարկության արդյունքով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընտրվել է վարչապետի պաշտոնում։ Սարգսյանը հավաքել է 77 կողմ ձայն, դեմ ձայները 17-ն էին:Կողմ են քվեարկել Հանրապետական և ՀՅԴ խմբակցությունները, մի քանի ընդդիմադիր պատգամավոր չի մասնակցել քվեարկությանը՝ փոխարենը ցույցերի մասնակցելով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---