Վարդան Օսկանյանը «Ագո»-ի խմբի հետ քննարկել է հասարակության համերաշխության վերականգմանն ուղղված ՀՀ իշխանությունների գործողությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երեւանում գտվող ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակությանը` ԵԽ-ում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենի գլխավորությամբ: Վարդան Օսկանյանը դրական գնահատեց ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի «Ագո»-ի խմբի հետ ծավալվող համագործակցության արդյունավետությունն ու օգտակարությունը: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանում նախագահական ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ հասարակության համերաշխության վերականգմանն ուղղված քայլերը` կարեւորելով արդարացի, թափանցիկ քննության անցկացումն ու քաղաքական ուժերի երկխոսությունը:



Հանդիպմանը կողմերն անդրադարձան նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին` ընդգծելով բանակցային խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---