Մոսկվայում առաջին անգամ սկսել է հրատարակվել Հայ Առաքելական եկեղեցու թերթը

PanARMENIAN.Net - Մոսկվայում առաջին անգամ սկսել է հրատարակվել Հայ Առաքելական եկեղեցու թերթը: Թերթին իր օրհնությունն է տվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: «Հայ եկեղեցի» ամենամսյա թերթը կարեւոր հոգեւոր-լուսավորչական դեր կկատարի Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի բազմամարդ թեմում եւ այդպիսով կնպաստի հավատի խորացմանը հայ ժողովրդի շրջանում եւ մեր նախնիների հարուստ հոգեւոր եւ մշակութային ժառանգության պահպանմանը»,-ասվում է Գարեգին Երկրորդի ուղերձում:



Հոդվածները տպագրվում են ռուսերեն եւ հայերեն լեզուներով: Պարբերականը զանգվածային ընթերցողի համար է եւ նյութեր է առաջարկում ոչ միայն եկեղեցու մասին, այլ նաեւ հայերի մշակութային եւ հասարակական կյանքի մասին:



«Ռուսական կայսրությունում հայկական թեմը հիմնադրվել է 1717 թվականին: «Նոր Նախիջեւան» անվանումը պատմականորեն կապված է ռուսական Դոնի Նախիջեւան քաղաքի հետ, որն այժմ Դոնի Ռոստովի կազմում է, իսկ 19-րդ դարում եղել է հայոց թեմի վարչական կենտրոնը»,-նշել է Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Եզրաս Ներսեսյանը: Թեմի կանոնիկ տարածքն ընդգրկում է ողջ Ռուսաստանի տարածքը, Բելառուսն ու Մոլդովան, բացառությամբ Ռուսաստանի հարավի, որտեղ Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամասերը, ինչպես նաեւ Հյուսիսային Կովկասի հանարպետությունները կազմում են առանձին կառույց, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---