ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Հարավային Կովկասի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը

PanARMENIAN.Net - «Մենք մտահոգված ենք Հարավային Կովկասում եւ Մոլդովայի Հանրապետությունում տարածաշրջանային հակամարտությունների շարունակությամբ»,-ասվում է ՆԱՏՕ-ի հռչակագրում, որ ընդունվել է Բուխարեստում կայացած գագաթնաժողովի ավարտին: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունում, փաստաթղթում ասվում է, որ ՆԱՏՕ-ի երկրները սատարում են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը»: «Մենք կշարունակենք աջակցել Հարավային Կովկասի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, հաշվի առնելով այդ սկզբունքները»,-ասվում է ՆԱՏՕ-ի հռչակագրում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---