«Ռոստելեկոմ» Հայաստանը «թավշյա» հեղափոխության օրերին անխափան ինտերնետով է ապահովել 4 մայիսի 2018 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների կայուն և անխափան աշխատանքը, լինելով երկրում ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն, մեծապես կարևորվում է հատկապես կարևոր բազմամարդ զանգվածային միջոցառումների ժամանակ: Հայաստանում ինտերնետի գլխավոր մատակարարներից մեկը, որ վերջին տասը տարում ՀՀ ամբողջ տարածքն ապահովում է գերարագ ինտերնետ կապով՝ հիմքում ունենալով նորագույն օպտիկական ցանցն ու տեխնոլոգիական լուծումները, ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունն է («Ռոստելեկոմ» Հայաստան)։ Վերջին օրերին ծավալվող իրադարձությունների համատեքստում ընկերությունն ապահովել է կայուն և որակյալ ծառայություններ՝ հնարավորություն տալով բնակչությանը համացանցի միջոցով առցանց հետևել իրադարձություններին և նորություններին։ Քանի որ լրահոսի հիմնական շեշտադրումը եղել է առցանց ռեսուրսների և հեռարձակումների միջոցով, ընկերության բաժանորդները, չնայած ցանցի գերծանրաբեռնվածությանը, հնարավորություն են ունեցել առանց որևէ խոչընդոտի դիտելու և տեղեկանալու նորություններին գերարագ ինտերնետի միջոցով: Ընկերության տվյալների կենտրոնում արդեն մոտ 5 տարի է տեղակայված են համաշխարհային բովանդակություն տրամադրող ընկերությունների՝ Google (այդ թվում նաև YouTube), Rutube.ru, Mail.ru, ok.ru (Ondoklassniki.ru), իսկ 2017-ից նաև Facebook սոցիալական ցանցի սերվերները (cache), ինչը նշանակում է, որ այս ռեսուրսների բովանդակությունը տեղակայվում է Հայաստանում՝ ընկերության ցանցից օգտվող յուրաքանչյուր բնակչի հնարավորություն տալով մի քանի անգամ ավելի արագ ստանալու այդ ռեսուրսներում շրջանառվող նյութերը։ Ընկերության համապատասխան ստորաբաժանումները՝ հատկապես տեխնիկական անձնակազմը, այդ օրերին աշխատել են ուժեղացված 24/7 ռեժիմով, որ ցանցը շարունակի իր բնականոն անխափան աշխատանքը և բոլոր օգտատերերն օգտնվեն որակյալ կապից: «Տարիներ շարունակ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը խորքային և տեխնոլոգիական ներդրումներ է իրականացրել Հայաստանի տարածքում կառուցելով լայն ծածկույթով օպտիկամանրաթելային ցանց, ինչպես նաև երկրի սահմաններից դուրս միջազգային կապուղիներով կապ հաստատելով կարևորագույն համաշխարհային կենտրոնների հետ։ Մեր ընկերության մուտքը հեռահաղորդակցության ծառայությունների շուկա մեծապես նպաստել է ժամանակին ինտերնետի գների շեշտակի անկմանը և արագությունների բարձրացմանը՝ հնարավորություն ընձեռելով հայաստանյան բոլոր օգտատերերին, ընկերություններին, պետական կառույցներին օգտվել տարածաշրջանում նվազագույն գներով մատուցվող ժամանակակից գերարագ ինտերնետից և հարակից ծառայություններից։ Ինչ վերաբերում է վերջին տարիներին ոլորտում առկա զարգացումներին, ապա վստահ կարող եմ ասել, որ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ ընկերությունը միշտ բարձր հորիզոնականներ է զբաղեցրել և՛ ծառայությունների, և՛ սպասարկման որակով, և՛ ցանկացած իրավիճակում կայունությամբ ու վստահության պահպանմամբ։ Վստահ կարող եմ ասել, որ այս ամենի հետևում կանգնած է մեր պրոֆեսիոնալ թիմի՝ մեզանից յուրաքանչյուրի շարունակական ու նվիրված աշխատանքը։ Վերջին օրերի ժողովրդական շարժման ընթացքում էլ բաժանորդների համընդհանուր գոհունակությունը փաստում է, որ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ ընկերությունը ամենավստահելի ու կայուն ծառայությունների մատակարարն է: Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր բաժանորդներին, ինչպես նաև նրանց, ովքեր այս օրերին ակտիվ կերպով որոշում են կայացրել միանալ և օգտվել մեր ծառայություններից»,— նշել է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։ Կառույցի ղեկավարը հավելել է նաև, որ չնայած բոլոր ձեռքբերումներին, առաջնայինը շարունակում են մնալ ընկերության բաժանորդների պահանջմունքներն ու առաջարկները, և իրենց ամբողջ թիմի ջանքերն ուղղված են նրանցից յուրաքանչյուրին բարձրակարգ ու ժամանակակից ծառայությունների շուրջօրյա տրամադրմանը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել ֆրանսահայ Նիկոլյանին դադարեցնել հացադուլը Նիկոլյանը մարտին գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր պատրաստել միջազգային մամուլի համար Երևանում անհնազանդության ակցիաներ են․ Ավելի քան 40 բերման ենթարկված կա Բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ ՀՀ-ն կողմ է քվեարկել է ՄԱԿ-ում Պաղեստինի իրավունքների ընդլայնման բանաձևին Բանաձևին կողմ են քվեարկել նաև Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան ԵՄ դեսպան․ Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին միջոցների տրամադրման քննարկումները շարունակվում են ԵՄ դեսպանի խոսքով՝ դեռ չափազանց վաղ է այս փուլում մանրամասների վերաբերյալ խոսելը |