Ռուսաստանը շահագրգռված է հավասարապես լավ հարաբերություններ ունենալ եւ Ադրբեջանի, եւ Հայաստանի, եւ Վրաստանի հետ

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասից Ռուսատսանի դուրս գալու մասին դրույթը վաղաժամ է, հայտարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան խնդիրների բաժնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը «Ռուաստանի քաղաքականությունը Կովկասում» օն-լայն մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, այսօր ռուս խաղաղապահներ կան Աբխազիայում եւ Հարավային Օսիայում, Հայաստանում կա ռուսական ռազմակայան, իսկ Ադբեջանում Գաբալայի ՌՏԿ-ն: Ռուսական բիզնեսը Հարավային Կովկասում (այդ թվում Վրաստանում) եւս կարեւոր գործոն է: «Ռուսաստանը շահագրգռված է հավասարապես լավ հարաբերություններում եւ Ադրբեջանի, եւ Հայաստանի, եւ Վրաստանի հետ: Այլ հարց է ելքը մի շարք փակուղիներից, որոնք առաջացել են մեր հարաբերություններում»,- նշել է ռուս քաղաքագետը:



Պատասխանելով հարցին այն մասին` արդյոք Հայաստանում չհաջողված «գունավոր հեղափոխությունը» ուղված չէր նաեւ երկրի արտաքին քաղաքական կուրսի ուղղության փոփոխությանը, Սերգեյ Մարկեդոնովը հայտարարել է. «Հեղափոխությունը կարող էր այդպիսին համարվել, եթե հաղթանակ տաներ Հայաստանի առաջին նախագահը: Սակայն նման բան չկատարվեց: Իսկ հիմա Հայաստանի արտաքին քաղաքականության մասին: Հիշեցնեմ, որ այդ հանրապետությունում ռուսական ռազմա-քաղաքական ներկայությանը վերաբերող փաստաթղթերը կնքվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք: Այդ առումով, ոչ նա, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանն էապես իրարից չեն տարբերվել: Հայաստանը միշտ էլ կոմպլեմետնար քաղաքականություն է վարել եւ լավ հարաբերությունների մեջ է եղել ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Իրանի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ: Նույն Հայաստանը Քոչարյանի օրոք փաստորեն իրականացրեց ԱԳԳԾ առաջին փուլը, որը, ի դեպ, ՆԱՏՕ-ի ծրագրերից է: Սակայն դա չի նշանակում, որ Քոչարյանը ամերիկամետ է: Երեւանում ռուսամետ կամ ամերիկամետ քաղաքական գործիչներ չկան, կան հայամետները: Այդպիսին էր Տեր-Պետրոսյանը, այդպիսին է Քոչարյանը: Եւ Սերժ Սարգսյանը նույնպես այդպիսին է: Այլ հարց է, որ ներքին քաղաքականությունում հայ քաղաքական գործիչները տարբեր հայացքներ ունեն»,- նշել է Մարկեդոնովը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---