Արման Մելիքյանը որեւէ ահավոր բան չի տեսնում Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու մեջ

PanARMENIAN.Net - «Արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների անցկացման մեջ ահավոր ոչինչ չկա: Սակայն դա չպետք է ինքնանպատակ լինի»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը: «Արտահերթ ընտրությունների անցկացմանը պետք է մասնակցեն հանրապետության բոլոր քաղաքական ուժերը եւ այդ որոշումը պետք է հիմնված լինի այդ ուժերի կոնսենսունսի վրա»,- նկատել է Արման Մելիքյանը: Նա Հայաստանում ձեւավորված քաղաքական կոալիցիան եւ կառավարությունը որպես անցումային է որակել, որի գլխավոր նպատակը կլինի փոխհամաձայնության մթնոլորտի ստեղծումը:



Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ երկրում արտահերթ նախագահական ընտրություններ չեն լինի: «Արտահերթ ընտրությունների անցկացման պահանջը թյուրիմացություն է»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---