Հայաստանը պետք է պատրաստ լինի ՆԱՏՕ-ի ընդարձակմանը

PanARMENIAN.Net - «Կարծիք կա, որ Վրաստանի նախագահական ընտրություններից հետո` 2008 թվականի հունվարին, Արեւմուտքը ծրագիր ունի, ըստ որի, Հարավային Կովկասի երկրներում նախընտրելի է թույլ նախագահներ ունենալ, որոնց վրա ավելի հեշտ է ճնշում գործադրել: Հարավային Կովկասի տարածաշրջանը իրոք հանդիսանում է աշխարհաքաղաքական խաչմերուկ, եւ Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը հերթական անգամ հաստատեց դա»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, Հայաստանը ստեղծված իրադրությունում պետք է պատրաստ լինի ՆԱՏՕ-ի ընդարձակմանը: «Դա շատ լուրջ քայլ է Վրաստանի ընդունման դեպքում: Ճիշտ է, պետք է նշել, որ ՆԱՏՕ-ում ընդլայնման հարցով միասնական կարծիք չկա: Դաշինքն ի սկզբանե պաշտպանական կառույց էր եւ նման ընդարձակումը կբերի այլ արդյունքների, որոնց, կրկնում եմ, Հայաստանը պետք է պատրաստ լինի»,- ընդգծել է Մանոյանը:



Միեւնույն ժամանակ, Մանոյանը նկատել է, որ Ադրբեջանը ձգտում է գլխավոր դերը խաղալ ՎՈՒԱՄ կազմակերպությունում, քանի որ մյուս անդամները նրա համեմատ թույլ են: «Բաքուն, ունենալով ավելի շատ փող եւ Արեւմուտք էներգակիրներ մատակարարելու հնարավորություն, փորձում է իր խնդիրները ՎՈՒԱՄ միջոցով կարգավորել: Ուկրաինան եւ Վրաստանը այդ առումով շատ ավելի թույլ են Ադրբեջանից, առավել եւս թույլ է Մոլդովան»,- ասել է Մանոյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---