«Սասնա ծռերի» գործով նիստին կալանքը փոխելու միջնորդություն կներկայացվի

«Սասնա ծռերի» գործով նիստին կալանքը փոխելու միջնորդություն կներկայացվի

PanARMENIAN.Net - Մայիսի 16-ին Երևան քաղաքի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը։ Փաստաբանները հայտարարել են, որ պատրաստվում են նիստում ներկայացնել իրենց պաշտպանյալների խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդություններ, գրում է Aysor.am-ը:

Գործի շրջանակում մեղադրյալներն են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Էդուարդ Գրիգորյանը և Սեդրակ Նազարյանը։

Գործով խմբի մյուս անդամների խափանման միջոցները փոխելու մասին միջնորդություն էր ներկայացվել նախորդ դատական նիստում, սակայն դատավոր Արշակ Վարդանյանը չէր բավարարել այդ միջնորդությունը։

Ավելի վաղ, ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կարծում է՝ պետք է քաղբանտարկյալների խնդրին լուծում տրվի օրենքով նախատեսված գործիքներով։

«Ինչպես և բոլոր ՀԿ-ների, այնպես էլ ինձ համար կա երկու խնդիր. քաղաքականության հետ առնչվող խնդիրներ, որտեղ չունենք զոհեր, ու որտեղ ունենք զոհեր։ Վերջինի դեպքում խոսքը «Սասնա ծռերի» մասին է։ Օրենքով սահմանված կարգով պետք է լուծենք նրանց ազատ արձակման հարցը, օրինակ համաներմամբ։ Պետք է հասկանանք օրինական ճանապարհով ինչ կարող ենք անել, որ այդ հարցը լուծենք։ Հուսով եմ ՀՀ ոչ մի քաղաքացի չի ակնկալում, որ պետք է մտնեմ բանտեր ու ասեմ՝ տղերք, դուրս եկեք։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---