Հոլանդական դատարանը մերժել է հակաիսլամական ֆիլմի արգելման մասին հայցը 8 ապրիլի 2008 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Հաագայի դատարանը մերժել է Նիդերլանդների Իսլամական ֆեդերացիայի հայցը հոլանդացի քաղաքական գործիչ Գեերտ Վիլդերսի Fitna ֆիլմի արգելման մասին: Տասնհինգ-րոպեանոց ֆիլմը, որում իսլամը ներկայացվում է որպես դաժանության եւ բռնության խորհրդանիշ, իսկ Ղուրանը հավասարեցվում է Ադոլֆ Հիտլերի «Մայն Կամպֆ»-ին, մարտի վերջում ներկայացվել է ինտերնետում: Ժապավենը իսլամական ծայրահեղականների ահաբեկչական հարձակումները կապում է Ղուրանում առկա որոշ պնդումների հետ: Դատարանի որոշման մեջ ասվում է, որ խոսքի ազատության սահմանադրական իրավունքը ֆիլմի հեղինակին Ղուրանը քննադատելու հնարավորություն է տալիս: Դատավորն ընդգծել է, որ «մի կողից, Վիլդերսի հայտարարությունները կարելի է սադրիչ համարել, սակայն այլ կողմից, նա չի խախտում թույլատրելիի սահմանը», հաղորդում է EuroNews-ը:Նշենք, որ Գեերտ Վիլդերսի ֆիլմը բողոքների ալիք է բարձրացրել ինչպես Հոլանդիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Քաղաքական գործիչը պարբերաբար սպառնալիքներ է ստանում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |