Միջազգային ճգնաժամային խումբը պահանջներ է ներկայացնում Հայաստանին եւ համաշխարհային հանրությանը

PanARMENIAN.Net - Միջազգային ճգնաժամային խումբը (ՄՃԽ) հրապարակել է «Հայաստան. ճգնաժամից դուրս գալու ուղիների որոնում» զեկույցը, որտեղ, մասնավորապես, նշվում է, որ Հայաստանում լուրջ խախտումներով անցած նախագահական ընտրությունները, խաղաղ ցույցի ցրումը, որի արդյունքում եղան զոհեր, արտակարգ իրավիճակի սահմանումն ու ընդդիմադիրների կողմնակիցների ձերբակալությունների ալիքը երկիրը մխրճեցին 1994թ. Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանի դեմ պատերազմի ավարտից ի վեր ամենախորը ճգնաժամի մեջ:



Ըստ զեկույցի հեղինակների, այդ իրավիճակը զրկում է Սերժ Սարգսյանին այդքան անհրաժեշտ լեգիտիմիությունից, ինչպես նաեւ մթագնում է անհրաժեշտ ժողովրդավարական բարեփոխումների անցկացման հեռանկարները եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Զեկույցում հիշեցվում է 2008թ. մարտի 1-ի ընդդիմության հանրահավաքի ցրման եւ ութ զոհերի մասին:



«Հայաստանը պետք է լուծի ընտրությունների հետ կապված բռնության խնդիրը, ինչպես նաեւ առավել հիմնարար հարցեր երկրի կառավարման գործում: Եթե նոր նախագահը ճիշտ ուղու վրա կանգնի, Եվրամիությունն ու ԱՄՆ-ն պետք է աջակցեն հաշտեցմանն ու առավել լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումների անցկացմանը: Սակայն նրանց արձագանքը համարժեք չէր ընտրախախտումներին եւ մարդկանց զոհերով ավարտված ցույցի ցրելուն: Միջազգային հանրությունը պետք է առավել պարզ ազդանշան ուղարկի համոզվելու համար, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է մնում, որտեղ կա գործող ընդդիմություն, որը չի ապրում վախի մեջ, եւ որտեղ երաշխավորված են մարդու հիմնական իրավունքները, այդ թվում հավաքների եւ կամքի արտահայտման իրավունքը»,-ասվում է փաստաթղթում:



ՄՃԽ-ն մի շարք պահանջներ է ներկայացնում Հայաստանի իշխանություններին` ազատ արձակել քաղաքական գործունեության համար ձերբակալվածներին, դադարեցնել ձերբակալություններն ու սպառնալիքները, ուղղված ընդդիմությանը, այդ թվում նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ մասնակցել է փետրվարի 19-ի ընտրություններին, արտոնել մարտի 1-ի իրադարձությունների անկախ հետաքննության անցկացումը, չեղյալ հայտարարել հավաքների ազատության օրենքի ուղղումները, որ ընդունվել են արտակարգ դրության ժամանակ, եւ թույլ տալ խաղաղ ցույցերի անցկացումն այնտեղ, որտեղ դրանք սպառնալիք չեն ներկայացնում հասարակական կյանքի համար, չեղյալ հայտարարել ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումները եւ հրաժարվել նոր սահմանափակումներից ԶԼՄ-ների եւ ինտերնետի գործունեության հարցում: Թուլացնելու համար լարվածությունը, ընդդիմությունը պետք է անհապաղ եւ առանց պայմանների ներկայացման համաձայնվել երկխոսության կառավարության հետ, համոզել իր կողմնակիցներին նրանում, որ այն բողոքի ակցիաների համար, որոնց նպատակն անկարգություններն են, օրինակ, կառավարական շենքերի շրջափակումը եւ կառավարական հաստատությունների աշխատանքը խոչընդոտելը, նրանք ստիպված կլինեն պատասխանատվություն կրել, բողոքարկել ընտրությունների մասին Սահմանադրական դատարանի որոշումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: «Եթե կառավարությունը չձեռնարկի վստահություն ներշնչող քայլեր վերը նշված հանձնարարականների կատարման ուղղությամբ, եւ ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները շարունակվեն, Եվրամիությունն ու ԱՄՆ-ն պետք է դադարեցնեն արտաքին օգնության ցուցաբերումը, Եվրախորհուրդը պետք է քննարկի այդ կազմակերպությանը Հայաստանի անդամակցության հարցը, ԱՄՆ-ն ու Եվրամիության եւ Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունները պետք է քննարկեն նախագահ Սարգսյանի եւ անվտանգության ծառայությունների ղեկավար պաշտոնյաների այցերին դիվանագիտական էմբարգո սահմանելու հարցը, հատկապես եթե տեղի ունենան նոր բռնություններ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---