Հայաստանի նորանշանակ վարչապետը դեռեւս մտադիր չէ անդամակցել որեւէ կուսակցության11 ապրիլի 2008 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Ներկայումս Հայաստանի նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռեւս մտադիր չէ անդամակցել որեւէ կուսակցության: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ապրիլի 11-ին հայտարարել է Տիգրան Սարգսյանը` չբացառելով նման հնարավորություն հետագայում: Սարգսյանը անհամաձայնություն է հայտնել այն կարծիքի հետ, թե լինելով անկուսակցական, կարող է թույլ գտնվել եւ ազդեցություն չունենալ նախարարների վրա: Բացի այդ, նշել է վարչապետը, նա երբեւէ չի լսել, թե կոալիցիայում խանդով են վերաբերվել կառավարության ղեկավարի պաշտոնում իր նշանակմանը: Անդրադառնալով այն քայլերին, որոնք նա մտադիր է ձեռնարկել կառավարության աշխատանքի կատարելագործման համար` Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ մտադիր է կոշտ եւ պահանջկոտ լինել, իսկ նախարարների պարտականությունները հստակ սահմանված կլինեն: Նախարարությունների ղեկավարները պետք է ունակ լինեն նկարագրելու այն արդյունքները, որոնք պետք է ապահովեն իրենց գործունեության ընթացքում: «Ես, որպես վարչապետ, կհետեւեմ, որպեսզի արդյունքները համապատասխանեն նախկինում արված հայտարարություններին, հակառակ դեպքում` հրապարակայնորեն բացասական գնհատական կտրվի նախարարների գործունեությանը»,-հայտարարել է վարչապետը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |