ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հելսինքյան հանձնժողովում այսօր լսումներ են անցնելու` «Հայաստանը ընտրություններից հետո»17 ապրիլի 2008 - 18:41 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հելսինքյան հանձնժողովում այսօր լսումներ են անցնելու` «Հայաստանը ընտրություններից հետո»: Ինչպես ասվում է հանձնաժողովի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, «փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Հայաստանը կանգնել է լուրջ քաղաքական ճգնաժամի առջեւ: Մարտի 1-ին իշխանությունների եւ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ կայացած բախումները 8 զոհի եւ արտակարգ դրություն հայտարարելու պատճառ դարձան, ինչը լրջորեն ազդել է Հայաստանի վարկանիշի վրա: Չնայած, որ վարչապետ Սերժ Սարգսյանը ընտրվեց երկրի նախագահ, որոշ ընդդիմադիր առաջնորդներ հրաժարվել են ճանաչել դա եւ ընդդիմության եւ կառավարության հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Արտակարգ դրությունը վերացվեց, սակայն զանգվածային ցույցեր անցկացնելու արգելքը շարունակում է գործել»: Լսումների ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվելու նրան` ինչպես կազդեն հայաստանյան իրադարձությունները Հայաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների վրա, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին եւ Հայաստանի մասնակցությանը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին:Լսումներին մասնակցելու են ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան, Հայաստանի նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը եւ Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո քարտուղար Արման Գրիգորյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |