Հենրիխ Մխիթարյանն իր պաշտոնական կայքը կունենա

Հենրիխ Մխիթարյանն իր պաշտոնական կայքը կունենա

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշպան Հենրիխ Մխիթարյանն իր պաշտոնական կայքը կունենա: Այդ մասին ֆուտբոլիստը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:

Կայքը կգործի հունիսի 16-ից, որտեղ հնարավոր կլինի ծանոթանալ Մխիթարյանի կենսագրությանը, կարիերայի փուլերին ու դրվագներին: Կայքի միջոցով նաև հնարավոր կլինի գնել MickiToy խաղալիքը:

Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ, հունիսի 16-ին ժամը 12:00-13:00-ն, Հենրիխ Մխիթարյանը Երևանում ինքնագրեր կբաժանի:Միջոցառումը կանցնի Մաշտոցի 24 հասցեում գտնվող Մանկան (Mankan) խանութում, որտեղ վաճառվում են հայ ֆուտբոլիստի անվանական խաղալիքները:

Հենրիխ Մխիթարյանն արդեն իր անվանական խաղալիքն ունի, որը ստացել է MickiToy անունը: Խաղալիքը նրա արտաքինն ունի և Մխիթարյանի ձայնով խոսում է հայերեն և անգլերեն: Խաղալիքը Հայաստանի հավվաքականի համազգեստով է:Գինը 11.800 դրամ է, այն արդեն վաճառվում է խանութներում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---