Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում բացվել է վիրտուալ ցուցադրություն

PanARMENIAN.Net - Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում բացվել է վիրտուալ ցուցադրություն: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայկ Դեմոյանը: Նրա խոսքերով, ներկայումս աշխատանք է տարվում կայքի ռուսերեն եւ, հնարավոր է, թուրքերեն, տարբերակների ստեղծման ուղղությամբ: «Մենք դասակարգել ենք թանգարանում առկա լուսանկարները, զետեղելով դրանք ըստ ամսաթվերի եւ լուսանկարման վայրի: Արդյունքում հաստատվեցին հայերի ոչնչացման նոր դեպքեր Օսմանյան կայսրությունում»,-նշել է Դեմոյանը: Ինստիտուտի տնօրենը պատմել է նաեւ վերջին հրապարակումների մասին: «Մենք հրատարակել ենք Ռուբինա Փիրումյանի գիրքը` Ցեղասպանությունից հետո Թուրքիայում բնակվող հայերի ինքնության ձեւախեղման մասին` ազգային փոքրամասնությունների հանդեպ ճնշումների եւ պաշտոնական Անկարայի կողմից Ցեղասպանության փաստի ուրացման մթնոլորտում: Գիրքը պատմում է նաեւ մահմեդականացված հայերի մասին, եւ նրանց մասին, ովքեր թաքցնում են իրենց ազգային պատկանելությունը: Մենք նաեւ հրապարակել ենք թուրք հետազոտող Հասան Ամջայի «Բռնագաղթ եւ ոչնչացում» գիրքը»,-հաղորդել է ինստիտուտի տնօրենը:



Նա նաեւ հավելել է, որ այս տարի կանցկացվի Յոհան Լեփսիուսի 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով` մի մարդու, որն արծարծել է Հայոց ցեղասպանության հարցն Եվրոպայում եւ անմիջական հանդիպումներ է ունեցել երիտթուրքերի առաջնորդների հետ` կոչ անելով նրանց դադարեցնել կոտորածը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---