Հայաստանում ձեւավորվել է կառավարության կազմը

PanARMENIAN.Net - 2008թ. ապրիլի 21-ից Հայաստանի Հանրապետության կառավարությունը համարվում է ձեւավորված, քանի որ նշանակված են կառավարության բոլոր անդամները, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Սահմանադրության 74-րդ հոդվածով նախատեսված կարգով, կառավարությունը քսանօրյա ժամկետում Ազգային ժողովի հավանությանը կներկայացնի իր ծրագիրը:



Կառավարության անդամների ցուցակը հետեւյալն է.



Հարություն Քուշկյան- ՀՀ Առողջապահության նախարար



Ներսես Երիցյան- ՀՀ էկոնոմիկայի նախարար



Գեւորգ Դանիելյան- ՀՀ արդարադատության նախարար



Էդվարդ Նալբանդյան- ՀՀ արտաքին գործերի նախարար



Արամ Հարությունյան- ՀՀ բնապահպանության նախարար



Դավիթ Լոքյան- ՀՀ գյուղատնտեսության նախարար



Արմեն Մովսիսյան- ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար



Լեւոն Մկրտչյան- ՀՀ կրթության եւ գիտության նախարար



Հասմիկ Պողոսյան- ՀՀ մշակույթի նախարար



Արմեն Գրիգորյան- ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար



Սեյրան Օհանյան- ՀՀ պաշտպանության նախարար



Աղվան Վարդանյան- ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար



Գուրգեն Սարգսյան- ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար



Վարդան Վարդանյան- ՀՀ քաղաքաշինության նախարար



Տիգրան Դավթյան- ՀՀ ֆինանսների նախարար



Արմեն Գեւորգյան- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար



Մհեր Շահգելդյան- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար



Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002թվականի մարտի 16-ի հրամանագրում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին:



Հրամանագրով, ՀՀ կառավարության կառուցվածքում կատա֊րվել են հետեւյալ փոփոխությունները`

1) ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նա֊խա֊֊րարությունը վերանվանվել է ՀՀ էկոնոմիկայի նախա֊րա֊րություն.

2) ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախա֊րա֊րու֊թյունը վերանվանվել է ՀՀ ֆինանսների նախա֊րա֊րություն.

3) ստեղծվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նա֊խա֊֊րա֊րություն: Սահմանվել է, որ Հայաստանի փրկարար ծառայությունը արտակարգ իրավի֊ճակ֊ների նա֊խա֊֊րա֊րության կառա֊վար֊ման ոլորտում գործող պետական մար֊մին է.

4) ՀՀ արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի գործակալությունը վերակազմակերպվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի` որպես նա֊խա֊֊րա֊րության կառա֊վար֊ման ոլորտում գործող պետական մար֊մին:



Հանրապետության նախագահի նույն ապրիլի 21-ի հրամանագրով, Հովիկ Աբրահամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նա֊խա֊գահի աշխատակազմի ղեկավար:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---