RAND Corporation. Առաջընթացը Հայաստան-Թուրքիա հարաբերություններում հնարավոր է միայն Ղարաբաղի հարցի կարգավորումից հետո

PanARMENIAN.Net - «Սառը պատերազմի» ավարտից հետո Թուրքիան ամրապնդել է իր դիրքերը Կովկասում` տարածաշրջանում, որտեղ նա երկարաժամկետ շահեր ունի: Այդ մասին ասվում է RAND Corporation-ի նախապատրաստած զեկույցում ԱՄՆ ռազմա-օդային ուժերի համար` «Թուրքիան որպես ԱՄՆ-ի գործընկեր անվտանգության հարցում»: «Հարաբերությունները Ադրբեջանի եւ Վրաստանի հետ բավական լավացել են: Սակայն Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունները լարված են մնում Թուրքիայի կողմից Օսմանյան կայսրությունում 1915-1916 թվականների հայերի զանգվածային ջարդերը ճանաչելուց հրաժարվելու պատճառով»,- գրում է զեկույցի հեղինակ Սթեֆան Լարաբին: Նրա խոսքերով, Թուրքիան 1993 թվականին փակել է Հայաստանի հետ սահմանը, քանի որ «հայկական զինված ուժերը բռնազավթել էին Լեռնային Ղարաբաղը»: Զեկույցում ընդգծվում է, որ հենց այդ պատճառով Թուրքիան խզեց իր դիվանագիտական հարաբերությունները Երեւանի հետ: «Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու համար Թուրքիան որպես նախապայման ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Ավելի վաղ, ԱՄՆ-ի ճնշման ներքո, Անկարան եւ Երեւանն սկսել են հարաբերությունները բարելավելու ուղիներ փնտրել: Սակայն, չնայած, որ այդ հարցում որոշակի առաջընթաց արձանագրվեց, սահմանների բացումը հնարավոր է միայն Ղարաբաղի հարցի կարգավորումից հետո»,- ընդգծում է Լարաբին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---