Նոր iPhone-ը կարող է թողարկվել կարմիր, նարնջագույն և ևս 5 գույնով 6 հուլիսի 2018 - 12:28 AMT PanARMENIAN.Net - iPhone-ի նոր մոդելները, որոնք Apple ընկերությունը մտադիր է ներկայացնել առաջիկա աշնանը, կարող են թողարկվել 7 գույնով, այդ թվում՝ կապույտ, կարմիր և նարնջագույն: Թեև պաշտոնապես ընկերությունը չի հաստատել դա, հավանաբար, արտահոսքին կարելի է վստահել՝ նոր երանգների մասին պատմել է վերլուծաբան Մին Չի Կուոն, որի տեղեկությունները սովորաբար վստահելի են, գրում է Bird in Flight-ը TechCrunch-ի վրա հղումով: Կուոյի տվյալներով, նոր մոդելներից մեկը՝ 6,5-դյույմանոց էկրանով, հասանելի կլինի սև, սպիտակ և թարմացված ոսկեգույն երանգներով: Ավելի բյուջետային սարքը, որի էկրանի անկյունագիծը 6,1 դյույմ է, հնարավոր կլինի գնել կորպուսի մոխրագույն, սպիտակ, կապույտ, կարմիր և նարնջագույն տարբերակներով: Ենթադրվում է, որ ընկերությունը նման որոշում է կայացրել iPhone 5c-ի հետ առաջին նմանատիպ էքսպերիմենտից հետո, որը թողարկվեց ընկերության համար ոչ ավանդական գույներով: Երանգի հարցում ընտրության հնարավորությունը գնահատվեց գնորդների կողմից՝ 2013-ին ընդամենը 2 օրում՝ սեպտեմբերի 20-22-ը, վաճառվել է 9 մլն iPhone 5c, ինչն այդ պահին ռեկորդային էր Apple-ի համար: Մին Չի Կուոյի խոսքերով, iPhone-ին ոչ հատուկ գունային բազմազանությունը կոչված է նպաստելու վաճառքների աճին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |