ԶԼՄ. Ռոնալդուն ընդունել է «Յուվենտուսի» առաջարկը 6 հուլիսի 2018 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն համաձայնվել է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս»: 33-ամյա հարձակվողն ընդունել է իտալացիների առաջարկը տարեկան 30 մլն եվրո աշխատավարձով: Այժմ նրանք պետք է իսպանացիների հետ համաձայնեցնեն գործարքի գումարը: «Յուվենտուսը» որպես հրաժարագին առաջարկել է 100 մլն եվրո, սակայն «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է ավելին ստանալ, գրում է Lenta.ru-ն AS-ի վրա հղումով: Հուլիսի 4-ին Marca-ն գրել է, որ պորտուգալացին բնակարան է որոնում Թուրինում և կարող է դիտարկել տեղական ակումբի առաջարկը: Հունիսի 2-ին Corriere dello Sport-ը հայտնել է, որ Ռոնալդուն մտադիր է մնալ իսպանական ակումբում, եթե տարեկան 80 մլն եվրո ստանա: Բարդ բանակցությունների պատճառով ակումբի ղեկավարության հետ տարաձայնություններ առաջացան: Պարտուգալացին ակնարկել էր, որ կարող է փոխել ակումբը ՉԼ-ում «Ռեալի» հաղթանակից հետո: 2009-ին պորտուգալացին տեղափոխվել է մադրիդյան ակումբ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից»: Ֆուտբոլիստը 2 անգամ Իսպանիայի չեմպիոն է դարձել և 5 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |