ԶԼՄ. Facebook-ը շոու կնկարահանի Ռոնալդուի մասին 9 հուլիսի 2018 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցցանցը մտադիր է փաստագրական ֆիլմ նկարահանել հանրահայտ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի մասին: Այդ մասին հայտնում են ընկերության ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրները: Եթե ծրագիրը իրագործվի, ապա դա կդառնա սեփական արտադրության ամենամեծ շոուն Facebook-ի պատմության մեջ: Չի բացառվում, որ դա կլինի իրապատում շոու, գրում է Bird in Flight-ը Variety-ի վրա հղումով: Նախագծի մասին քիչ բան է հայտնի՝ ըստ պարբերականի, սերիալը բաղկացած կլինի 13 էպիզոդից, իսկ ինքը ֆուտբոլիստը նախագծին մասնակցելու համար կստանա մոտ 10 մլն դոլար: Շոուի նկարահանումներով ու պրոդյուսերությամբ կզբաղվեն Matador Content և Religion of Sports ընկերությունները: Աղբյուրներից մեկը հայտնել է, որ գործարքը մոտ է ավարտին, իսկ մյուսը՝ որ կողմերը դեռ նոր են սկսել բանակցությունները: Վերջին շրջանում Facebook սոցցանցն ակտիվորեն փորձում է օգտագործել իր հսկայական լսարանը Watch տեսահարթակի զարգացման համար, որտեղ ցուցադրվում է ինչպես օրիգինալ բովանդակություն, այնպես էլ այլ ալիքների արատդրանք: Մինչ օրս ընկերությունն արդեն ներդրումներ արել է օրիգինալ շոուների նկարահանման մեջ, սակայն դրանք բոլորը համեստ բյուջե են ունեցել: Ըստ փորձագետների ենթադրությունների, Facebook-ի նոր թանկարժեք նախագիծը կարող է վկայել, որ սոցցանցը մտադիր է լիարժեք պայքար մղել մրցակիցների հետ սերիլաների և իրապատում շոուների արտադրության շուկայում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |