«Յուվենտուսը» հրապարակել է ակումբ Ռոնալդուի տեղափոխվելու մանրամասները17 հուլիսի 2018 - 14:53 AMT PanARMENIAN.Net - «Յուվենտուսի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին բացահայտել է Կրիշտիանու Ռոնալդուի ակումբ տեղափոխվելու նախապատրաստման մանրամասները: «Այդ խելահեղ գաղափարն առաջացավ Թուրինում Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից հետո: Երբ Կրիշտիանուն ծափահարությունների արժանացավ գոլի համար, մենք մեկ շաբաթ շփվեցինք նրա գործակալ Ժորժե Մենդեշի հետ: Ռոնալդուն պատմել է, որ իրեն ապշեցրել էր երկրպագուների ուշադրությունը և նա կցանկանար մի օր հայտնվել «Յուվենտուսում»: Այն ժամանակ ես պատասխանեցի, որ ոչ բոլոր երազանքներն են կատարվում»,-ասել է Պարատիչին, գրում է Lenta.ru-ն Sky-ի վրա հղումով: Սակայն թուրինցիների նախագահ Անդրեա Անյելիի հետ բանակցություններից հետո «Յուվենտուսի» ղեկավարությունը սկսել է նախապատրաստել պորտուգալացու տրանսֆերը: «Դա կոնկրետ և եզակի հնարավորություն էր հրավիրելու խաղացողի, որն ամենուր աշխարհում լավագույնն է ճանաչված և բոլորից շատ մրցանակներ ունի»,-ասել է գործակալը: Ռոնալդուն «Յուվենտուս» է տեղափոխվել հուլիսի 10-ին: Նրա աշխատավարձն Իտալիայում կկազմի տարեկան 30 մլն եվրո: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Թուրինում Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Ռեալ»-«Յուվենտուս» հանդիպման ժամանակ Ռոնալդուն, որը հանդես էր գալիս իսպանական ակումբի կազմում, կրկնակի գոլի հեղինակ դարձավ, իսկ գնդակներից մեկը խփեց իր գլխի վրայով: Հանդիպումն ավարտվեց 3:0 հաշվով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԳ փոխնախարար․ ՀՀ-ն բարձր է գնահատում Ֆրանսիայի Սենատի հետևողական աջակցությունը Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդարանական սերտ փոխգործակցությունը Բայրամով․ Ադրբեջանը հանդես է գալիս ՀՀ հետ երկկողմ բանակցությունների օգտին Նա ասել է, որ սահմանազատման վերջին պայմանավորվածությունը վկայում է, որ դա առավել արդյունավետ գիծն է Կուպման․ Եվրահանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար․ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա Նա քննադատել է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալությունը Բաքվում |