Google-ը նոր օպերացիոն համակարգ է մշակում, որը կփոխարինի Android-ին21 հուլիսի 2018 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Google կորպորացիան արդեն մի քանի տարի է կիսագաղտնի ռեժիմով նոր օպերացիոն համակարգ է մշակում` Fuchsia-ն, որը կփոխարինի Android-ին: Հեղինակները հուսով են, որ կգա ժամանակ և նոր համակարգը կփոխարինի բջջային սարքերի և համակարգիչների համար գոյություն ունեցող բոլոր օպերացիոն համակարգերը, գրում է Meduza-ն Bloomberg-ի վրա հղումով: Fuchsia-ի հեղինակները հուսով են, որ առաջկա 3 տարում կհաջողվի ներկառուցել համակարգը խելացի տան սարքերում: Նրանց հաջորդ նպատակը նոութբուքերն են, իսկ 5 տարի անց` Android օպերացիոն համակարգը հեռախոսներում, պլանշետներում և հեռուստացույցներում: Fuchsia-ն հենց սկզբից կողմնորոշված է ձայնային կառավարմամբ սարքերի վրա: Ինչպես գրում է պարբերականը, նոր օպերացիոն համակարգը նախատեսված է այնպես, որ ավելի լավ գործակցի ձայնային կառավարման հետ, քան Android օպերացիոն համակարգը: Համակարգը նախատեսված է նաև ամենատարբեր չափի էկրանների համար, որպեսզի կիրառելի լինի ամենուր, հեռուստացույցից մինչև ավտոմեքենա և սառնարան: Նոր համակարգը պետք է օգնի Google-ին ազատվել Android-ի գլոբալ սխալներից, օրինակ, թարմացումների պարագայում: Ի տարբերություն այֆոնների, որոնք միաժամանակ են ստանում iOS-ների թարմացումները, նորացված Android-ը շատ դանդաղ է տարածվում հեռախոսներում: Fuchsia-ն նախատեսված է թարմացումների հաճախակի փոփոխման համար, ինչն ավելի հուսալի է դարձնւմ դրա անվտանգությունը: Fuchsia-ի մշակման վրա աշխատում է ավելի քան 100 աշխատակից: Այդ թվում հայտնի ինժեներներ և ծրագրավորողներ: Թիմն աշխատում է կիսագաղտնի ռեժիմով: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |