Իլոն Մասկը սմարթֆոն կթողարկի23 հուլիսի 2018 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Տեղեկություններ են հայտնվել, որ Իլոն Մասկը սմարթֆոն կթողարկի: Համացանցում հայտնվել են Իլոն Մասկի Tesla ընկերության արտադրության սմարթֆոնի առջևի և հետևի պանելների պատկերները: Սմարթֆոնի ծածկանունն է Quadra, գրում է Lenta.ru-ն GizChina-ի վրա հղումով: Սմարթֆոնի մշակման մասին առաջին տեղեկությունները հայտնվեցին 2017-ի նոյեմբերին: Դատելով պատկերներից՝ հեռախոսը առանց շրջանակի դիսփլեյ կունենա, որի վերին մասում հատուկ տեղ կլինի դինամիկի կամ ֆրոնտալ տեսախցիկի համար: Հետին պանելին Tesla-ի մեծ լոգոտիպը կլինի, հիմնական դինամիկն ու կրկնակի տեսախցիկի համար նախատեսված տեղերը: Ակնկալվում է, որ առաջիկայում առավել մանրամասն տեղեկություն կհայտնվի Quadra-ի մասին՝ սմարթֆոնի բնութագրերը, վաճառքի մեկնարկն ու մոտավոր գինը: 2017-ի նոյեմբերին Tesla-ն հատուկ լիցքավորման սարք թողարկեց 3350 միլիամպեր/ժամ ծավալով: Արժեքը 45 դոլար է: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |