Ադրբեջանի տարածքով տարանցիկ բեռների փոխադրումը նվազել է մոտ 2%-ով

Ադրբեջանի տարածքով տարանցիկ բեռների փոխադրումը նվազել է մոտ 2%-ով

PanARMENIAN.Net - 2018-ին առաջին կիսամյակում TRACECA միջազգային տրանսպորտային միջանցքի ադրբեջանական հատվածում միջազգային բեռների փոխադրումը նվազել է: Ըստ Ադրբեջանի Պետական վիճակագրական ծառայության, բեռների շրջանառությունը նվազել է մոտ 2%-ով:

2018-ի առաջին 6 ամսում տարանցիկ բերռների փոխադրումն Ադրբեջանի տարածքով 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 90,000 տոննայով կամ 1,8%-ով, հայտնում է Contact.az-ը:

2018-ին TRACECA միջազգային տրանսպորտային միջանցքով տեղափոխվել է 4 մլն 947,2 հազար տոննա բեռ:

Չնայած հսկայական պետական ներդրումներին Մետաքսի ճանապարհի տրանսպորտային ենթակառուցվածքների բոլոր բաղադրիչներում՝ երկաթուղի, ծովային նավահանգիստ, ծովային առևտրային նավատորմ, խողովակաշարեր, ավտոմոբիլային ճանապարհներ, ֆինանսական եկամուտը բեռների տարանցումից դեռ փոքր է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---