ԱՄՆ-ն կոչ է արել ՌԴ-ին դուրս բերել զորքերն Աբխազիայից և Հարավային Օսիայից 8 օգոստոսի 2018 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից 10 տարի անց ԱՄՆ-ն կոչ է անում Ռուսաստանին ավարտել ռազմական ներկայությունը Վրաստանի երկու շրջաններում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը՝ հավելելով, որ Մոսկվան պետք է կատարի 2008-ի կրակի դադարեցման մասին համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորություններն ու դուրս բերի զորքերն Աբխազիայից և Հարավային Օսիայից: «Այդ շրջանները Վրաստանի բաղկացուցիչ մասն են, ոչ թե Ռուսաստանի», - ասել է նա, հայտնում է Deutsche Welle-ն: Ըստ Նոյերթի, «ԱՄՆ-ն նախկինի պես սատարում է Վրաստանի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: Ռուսական զորքերի տեղակայումն Աբխազիայում և Հարավային Օսիայում դատապարտել է նաև Կանադայի ԱԳ նախարար Խրիստյա Ֆրիլանդը: Նա նշել է, որ ՌԴ քաղաքականությունը «Վրաստանի շրջանների հանդեպ խախտում է միջազգային իրավունքը»՝ կոչ անելով թույլ տալ ԵՄ դիտորդների մուտքն Աբխազիա և Հարավային Օսիա: 2008թ. օգոստոսի ռազմական գործողություններից հետո Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: 2008թ. սեպտեմբերի 2-ին վրացական կողմը որոշում է ընդունել Ռուսաստանի Դաշնության հետ դիվանագիտական կապերը խզելու մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |