Աբխազիայում պատերազմի դեպքում Ադրբեջանը Վրաստանին ամենաքիչը դիվանագիտական օգնություն կցուցաբերի

PanARMENIAN.Net - «Քաբուլից Ադրբեջանի տարածքով Վրաստան զինամթերքի եւ աֆղանացի մոջահեդների տեղափոխման մասին տեղեկատվության իրական հաստատում ես չեմ տեսնում»,- հայտարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների բաժնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ ունեցած զրույցում: Նրա խոսքերով, Ադրբեջանի եւ Վրաստանի դիրքորոշումները անկասկած մոտ են, քանի որ նրանք համագործակցում են ՎՈՒԱՄ շրջանակներում, տնտեսական նախագծերում, օրինակ Կարս-Ախալքալաք-Բաքու, ինչպես նաեւ ռազմական բնագավառում: «Սակայն որքանո՞վ է Ադրբեջանը պատրաստ լրջորեն ներգրավվել այդ հակամարտությունում: Բացի այդ, աֆղանացի մոջահեդների գործոնի հայտնվելը ձեռնտու է Ադրբեջանի ներկա իշխանությունների հակառակորդներին»,- նշել է Սերգեյ Մարկեդոնովը: Սակայն, հավելել է նա, «Աբխազիայում պատերազմի դեպքում Ադրբեջանը Վրաստանին ամենաքիչը դիվանագիտական օգնություն կցուցաբերի»:



Նշենք, որ «Իրական Ադրբեջան» թերթը 2008 թվականի մայիսի 4-ին իր կայքէջում հրապարակել էր «Ադրբեջանցիները կօգնեն Վրաստանի՞ն» հոդվածը Ադրբեջանի կողմից Վրաստանին ռազմական օգնության տրամադրման մասին Աբխազիայում հնարավոր պատերազմի դեպքում: PanARMENIAN.Net ի կողմից համապատասխան տեղեկատվության հրապարակումից հետո, որը հուզումների ալիք առաջացրեց Բաքվում, «Իրական Ադրբեջան» թերթի կայքէջը սերվերից հեռացվեց (http://realazer.at.ua/news/2008-05-04-365), սակայն PanARMENIAN.Net ը ընթերցողներին տրամադրում է կայքէջի սքրինշոթը, որտեղ տեղադրված է եղել վերը հիշատակված հոդվածը, ինչպես նաեւ Google-ում այդ տեղեկատվության մասին առկա հիշատակումները:



Ըստ հրապարակման, Ադրբեջանը մտադիր է ներածին չափի օգնություն ցուցաբերել Վրաստանին նրա տարածքային խնդիրների լուծման համար: Մասնավորապես շուտով նախատեսվում է վերսկսել Բաքու-Քաբուլ ավիաչվերթները, որ դադարեցվել էին սույն տարվա մարտին: Ակնկալվում է մեծաքանակ զենքի եւ Աֆղանստանում անգլիացի տեսուչների ղեկավարությամբ պատրաստված աֆղան մոջահեդների տեղափոխում Ադրբեջան, այնուհետեւ՝ Վրաստան: Այդ մասին է հաղորդում, Իրական Ադրբեջանե կայքը: Ըստ նախնական գնահատականների, Վրաստան կարող են տեղափոխվել շուրջ 500 աֆղանցի «կոմանդոսներ», որ ուսանել են բրիտանական ճամբարներում: Ակնկալվում է, որ Աբխազիայի դեմ գործողությունում, իսկ հետագայում նաեւ Հարավային Օսեթիայի դեմ, կօգտագործվի անգլիացի հովանավորների կողմից ստացված աֆղանցիների զենքը, ինչը միաժամանակ թույլ կտա ,ստվերումե մնալ Ադրբեջանի իշխանություններին: Նաեւ հավաստի աղբյուրներից հայտնի է, որ շուրջ մեկ ամիս է ակտիվ հավաքագրում է գնում Ռուսաստանի, Ղրղզստանի, Ուկրաինայի եւ մի շարք այլ երկրների ադրբեջանցիների շրջանում:



Հավաքագրմանը մասնակցում են ադրբեջանական համայնքների ղեկավարները, օրինակ «Azerbaycan Diasorasi» նախագահ Ֆիկրետ Վելիեւը, Համաշխարհային ադրբեջանական կոնգրեսի Մուրմանսկի ստորաբաժանման նախագահ Ռաֆիկ Բադիրովը, Ռուսաստանի ադրբեջանցիների Դաշնային ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Սայուն Սադիկովը: Հաղորդվում է, որ հավաքագրումը անցնում է ոչ միայն ադրբեջանական համայնքների շարքային ներկայացուցիչների շարքերում, այլ նաեւ մի շարք մոսկովյան եւ կիեւյան բուհերի ուսանողների շրջանում:



Ադրբեջանական համայնքների աշխատանքի համակարգումը հանձնարարված է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական հետազոտությունների բաժնի վարիչ Ֆուադ Հախունդովին եւ Ադրբեջանի ԱԳՆ արտաքին քաղաքականության պլանավորման եւ ռազմավարական հետազոտությունների վաչության պետ Թոֆիկ Մուսաեւին:



Ենթադրվում է նաեւ, որ Հեյդար Ալիեւի 85-ամյակի առթիվ Ադրբեջանում կայանալիք համաներման արդյունքում, ազատ կարձակվեն 1,5-2 հազար ծանր հանցանքներ կատարած կալանավորներ, որոնցից կեսին կուղարկեն Վրաստան: Ադրբեջանական ջոկատների ձեավորման գործընթացն առանձնապես ակտիվացավ, երբ վրացական պետական սահմանը հատեցին ռուսական զրահատեխնիկան, ծանր հրետանին եւ լրացուցիչ զինվորական ստորաբաժանումները, որոնց քանակը Աբխազիայում պաշտոնական տվյալներով շուրջ 3000 է»,- գրում է «Իրական Ադրբեջանը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---